Տպել
Նորություններ
Ապարանը հավակնում է 2025 թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչմանը
26.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլի մեկնարկը տրված է։
2025 թ․երիտասարդական մայրաքաղաքի կոչմանն են հավակնում Ապարանը, Աբովյանը, Ալավերդին, Մարտունին և Նոյեմբերյանը։
SMS քվեարկությունը, կտևի մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ. այս օրերի ընթացքում ՀՀ քաղաքացիները, անկախ բնակության վայրից, հնարավորություն ունեն քվեարկելու իրենց նախընտրելի քաղաքի օգտին՝ 5009 կարճ համարին ՀԱՅԱՏԱՌ ուղարկելով նախընտրած քաղաքի անվանումը (ԱԲՈՎՅԱՆ, ԱԼԱՎԵՐԴԻ, ԱՊԱՐԱՆ, ՄԱՐՏՈՒՆԻ, ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ)։
Մեկ հաղորդագրության արժեքն է 50 դրամ։
Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում նույն հեռախոսահամարից կարելի է ուղարկել առավելագույնը 5 SMS հաղորդագրություն։ Մեկ հաղորդագրության արժեքն է 50 դրամ։
Մրցույթի հաղթողը կորոշվի փորձագիտական խմբի գնահատման և կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկության արդյունքների համադրմամբ։
Մանրամասն՝ https://escs.am/am/news/24518