Տպել
Նորություններ
Լավագույն աշակերտ-հեծանվորդները Մելիքգյուղի միջնակարգ դպրոցից են․ առաջին անգամ տեղի է ունենում ՀՀ Վարչապետի գավաթ հեծանվավազքի դպրոցական մրցաշար
25.09.2024

Արագածոտնի մարզի 69 միջնակարգ դպրոցների թիմեր այսօր մասնակցեցին առաջին անգամ անցկացվող «ՀՀ Վարչապետի գավաթ խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլին։
Մրցաշարն անցկացվեց Աշտարակ համայնքի Արագածոտն և Նոր Եդեսիա բնակավայրերի միջև ընկած ճանապարհահատվածում։
Հեծանվավազքը մեծ խանդավառություն էր առաջացրել աշակերտների շրջանում։
Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝
1-ին տեղ Մելիքգյուղի միջնակարգ դպրոց
2-րդ տեղ Ագարակի միջնակարգ դպրոց
3-րդ տեղ Ձորագլխի միջնակարգ դպրոց։
Հաղթողները պարգևատրվեցին ԿԳՄՍ նախարարության գավաթներով և պատվոգրերով։
1-3-րդ տեղեր զբաղեցրած թիմերը կմասնակցեն մրցաշարի՝ սեպտեմբերի 28-29-ին կայանալիք եզրափակիչ (հանրապետական) փուլին:
Մեր հեծանվորդներին առաջիկա ստուգատեսում մաղթում ենք հաջողություն։
Հիշեցնենք, որ այս ուսումնական տարում բոլոր միջնակարգ դպրոցները ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել են հեծանիվներ, որոնք էլ այսօր կիրառվել են մրցաշարում։