Տպել
Նորություններ
Կեցցե անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը
21.09.2024
Սիրելի՛ հայրենակիցներ, ամեն տարի Անկախության տոնը նշելիս մենք համակվում ենք անասելի հպարտությամբ ու արժանապատվության զգացումով` վերաիմաստավորելով մեր ազգային ինքնությունն ու հավաքական կամքը, մեր պետությունն ու պետականությունը։
Իրավամբ, անկախությունը մեր համառ արարումի ու պայքարի առհավատչյան է։
Անկախ Հայաստանի ընկալումը նորօրյա իրականության մեջ մեզ համար առավել բազմաշերտ, խորը և լայն իմաստներով իրացնելի է, ինչին էլ միտված է մեր պետականամետ աշխատանքն ու գործունեությունը։ Անկախությունը նաև մեր որդեգրած ժողովրդավարության անքակտելի բաղադրիչն է, մեր պետականության վառ արտացոլանքը և քաղաքակրթության ուղենիշը։
Սիրելի՛ ժողովուրդ, հայրենասիրական ամենավսեմ զգացմունքներով շնորհավորում եմ համայն հայության Անկախության տոնը։ Ես համոզված եմ, որ յուրաքանչյուրս, մեր մեջ սնելով մեր պետականամետ մտածողությունը, կարող ենք խոսքը գործ դարձնելով մասնիկը դառնալ անկախության պահպանման, կայացման ու ամրապնդման գործընթացի։
Եվ ուրեմն, ի գործ և ի շահ Հայաստանի Հանրապետության։
Կեցցե մեր Անկախությունը։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ