Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզը՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում

20.09.2024

 ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Հայաստանում սեպտեմբերի 17-20-ը անցկացվեց Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը, որը հյուրընկալեց Սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների:

Ի թիվս Հայաստանի բոլոր մարզերի՝ սեպտեմբերի 19-ին գագաթնաժողովին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ Արագածոտնի մարզը՝ ներկայացնելով իր գրավչությունը, պատմամշակութային ժառանգությունը, զարգացման ծրագրերը, տնտեսական ներուժը, ենթակառուցվածքները։
Գագաթնաժողովին ներկա էին Արագածոտնի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, աշխատակազմի ներկայացուցիչներ։
Արագածոտնի մարզի նկարագիրը գագաթնաժողովի մասնակիցներին ներկայացրեց մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գագիկ Պողոսյանը։ Նա շեշտը դրեց մարզի գյուղատնեսության, արդյուաբերության, վերականգնվող էներգետիկայի, տուրիզմի, գինեգործության, ինտենսիվ այգեգործության վրա։
Մեր մարզի տաղավարում ներկայացված էին տեղական արտադրանքներ, որոնք այցելուներին հյուրասիրեցին արևահամ չրեր, շոկոլադ, բազմատեսակ գինիներ, խոտաբույսերով թեյ և մարզի այլ բարիքներից՝ խոսելով դրանց ծագման, ստացման եղանակների, համի և որակի առավելությունների մասին։
Արագածոտնի տաղավարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ինչպես Սփյուռքի մեր հայրենակիցների, այնպես էլ օտարերկրացիների շրջանում։ Այցելուներին տրամադրվեցին մեր մարզի տնտեսական նշանակության մասին պատմող տեղեկատվական գրքույկներ։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07