Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասնագիտական կարողությունների զարգացում և գույքի տրամադրում․ «Չիր-Չիր» ծրագիրը գալիս է Արագածոտն

19.09.2024

 ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Չիր-Չիր» ծրագրի շրջանակում մեկնարկում է նոր վերապատրաստման դասընթաց «Չրերի պահպանում և վերամշակում» թեմայով, որը նախատեսված է Արագածոտնի, Վայոց ձորի, Արարատի մարզերի չրարտադրությամբ զբաղվող անձանց համար։

Վերապատրաստման դասընթացը միտված է չրարտադրությամբ զբաղվող տնտեսություններում զարգացնելու չրերի պահպանման և վերամշակման մեթոդները, որոնք կնպաստեն լրացուցիչ եկամտի աղբյուրենրի ստեղծմանը՝ մասնագիտական կարողությունների զարգացման և գույքի տրամադրման միջոցով։
Ծրագրին կարող են դիմել 18-65 տարեկան այն անձինք, որոնք․
ունեն ՀՀ քաղաքացիություն,
ունեն նվազագույնը երեք տարվա մշտական բնակություն նշված բնակավայրերում (յուրաքանչյուր ընտանիքից միայն մեկ անձ),
ունեն նվազագույնը երեք տարվա չրագործության ոլորտում աշխատանքնային փորձ և արտադրում են նվազագույնը 200 կգ չիր,
պատրաստակամ են իրականացնել ՄԱԶԾ-ի կողմից ներկայացված պարտադիր պայմանները և պահանջները։
Ծրագրին կարող են դիմել նաև այն անձինք, որոնք հանդիսանում են 2020թ․ և 2023թ․ Լեռնային Ղարաբաղի փախստականներ, ներկայումս բնակվում են նշված մարզերում, զբաղվել և/կամ ցանկանում են զբաղվել չրերի վերամշակմամբ։
Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է մինչև ս․թ․ հոկտեմբերի 3-ը առցանց լրացնել ստորև առկա հղման մեջ առկա առցանց հայտը և հայտին կցել վերևում թվարկված փաստաթղթերը։
Մանրամասները՝ այստեղ՝ https://sca.am/announcements/1347
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07