Տպել
Նորություններ
2024-2025-ը՝ մշակութային կրթության տարի
16.09.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է «Մշակութային կրթության տարի»: Նախաձեռնությունը նպատակ ունի կրթական գործընթացներում ընդլայնելու մշակույթի դերը և նպաստել դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի կայացմանը:
«Մշակութային կրթության տարվա» մեկնարկի շրջանակում սեպտեմբերի 14-ին Աշտարակի քաղաքային մշակույթի տանը տեղի է ունեցել «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ, որը իրազեկման հարթակ է ստեղծել ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար՝ ներկայացնելով մարզի մշակութային ներուժը շահառու ուսումնական հաստատություններին:
Էքսպոյին մասնակցել են Արագածոտնի մարզի բոլոր դպրոցներից ուսուցիչներ և աշակերտներ։
Ներկա են եղել Արագածոտնի մարզպետի աշխատակազմի և Աշտարակի համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ովքեր ողջունել են կրթամշակութային միջոցառման մասնակիցներին։
«Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին միացած Արագածոտնի մշակութային կազմակերպությունները մեկ տարվա կտրվածքով ներկայացրել են իրենց ծրագրերը։
Այս տարի ծրագրին միացել են «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը, Աշտարակի դրամատիկական թատրոնը և Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը։