Տպել
Նորություններ
Թալին համայնքի 6 բնակավայրերում իրականացվում են խմելաջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ
12.09.2024

2024 թ․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ագարակավան,Կաքավաձոր, Աշնակ, Մաստարա, Կաթնաղբյուր, Արտենի բնակավայրերում իրականացվում են խմելաջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 590 մլն 96 հազ դրամ է։
Կառավարություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագրում Կառավարության հատկացումը
65 % է կամ 383 մլն 562 հազ դրամ, համայնքինը՝ 35 % կամ 206 մլն 533 հազ դրամ։