Տպել
Նորություններ
«Ազգային ժողովի գավաթ» մարզական առաջնությունում Արագածոտնի մարզը կներկայացնի Ագարակի միջնակարգ դպրոցի թիմը
12.09.2024

Ամփոփվել է «Ազգային ժողովի գավաթ» առաջնության մարզային ստուգատեսը, որտեղ 5 մարզաձևերում ուժերն են չափել 7 դպրոցներ, և լավագույնն է ճանաչվել Ագարակի միջնակարգ դպրոցի թիմը։
Մրցումներ են անցկացվել հեռացատկ, գնդակի նետում, փոխանցումավազք, ձգումներ կախված դրությունից մարզաձևերից։ Թիմերում ընդգրկված են եղել 2 աղջիկ, 2 տղա։
Հոկտեմբերին կայանալու է առաջնության հանրապետական փուլը, որտեղ Արագածոտնի մարզը ներկայացնելու է Ագարակի միջնակարգ դպրոցի թիմը։
Մեր աշակերտական թիմին մաղթում ենք հաջողություն։