Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունեց 45 քաղաքացու

09.09.2024

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ այսօր տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին մարզի տարբեր համայնքներում բնակվող 4 տասնյակից ավելի քաղաքացիներ։

Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ մարզպետն առանձնազրույցներ ունեցավ յուրաքանչյուր քաղքացու հետ, լսեց խնդիրներն ու տեղում ընթացք տվեց դրանց լուծմանը։
Խնդիրները հիմնականում սոցիալական, աշխատանքային, առողջապահական ու կենցաղային բնույթի էին, և դրանց ուղղությամբ մարզպետից հանձնարարականներ ստացան համապատասպան ոլորտի մասնագետները։
Հարգելի՛ քաղաքացիներ, մարզպետի մոտ ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել նախապես՝ զանգահարելով (0232)3 24 64:
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-13 18:19:20