Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզի 81 միջնակարգ և 3 ավագ դպրոցների տրամադրվեցին հեծանիվներ․ նպատակը հեծանվային սպորտի զարգացումն է
07.09.2024

Դպրոցականների շրջանում սպորտի խրախուսումը, դպրոցում նոր մարզաձևեր ներդնելը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կարևոր ուղղություններից են։
Այս տարի առաջին անգամ «ՀՀ վարչապետի գավաթ»-ի շրջանակներում դպրոցականների մրցաշար կանցկացվի նաև հեծանվավազքից։
Հեծանվային սպորտի զարգացման նպատակով հանրապետության դպրոցներին նախարարության կողմից տրամադրվում են հեծանիվներ։
Արագածոտնի մարզի 84 դպրոցների այսօր տրամադրվեցին 2-ական հեծանիվներ, որոնք աշակերտները ուսումնական նպատակներով կկիրառեն ֆիզկուլտուրայի դասաժամերին։