Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կներդրվի միասնական երթուղային ցանց․ ՏԿԵ փոխնախարարը մարզպետի հետ խորհրդակցություն անցկացրեց

04.09.2024

 Արագածոտնի մարզի բոլոր բնակավայրեր հասնող միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքները գործնական փուլում են։ Գործընթացը քննարկելու նպատակով այսօր Արագածոտնի մարզում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, որը Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ խորհրդակցություն անցկացրեց համայնքապետների և Արագածոտնի մարզի երթուղիները սպասարկող կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ։

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի կատարումն ապահովելով՝ ներդրվում է միասնական երթուղային ցանց, որը հանրային տրանսպորտով ապահովելու է անգամ մարզի ամենահեռավոր գյուղերին։
Փոխնախարարը ներկայացրեց ցանցի ներդրման նպատակով հայտարարվող մրցույթի մանրամասները, միջազգային լավագույն փորձը, լսեց մասնակիցների առաջարկություններն ու դիտարկումները, որի արդյունքում վերհանվեցին խնդիրներն ու նախանշվեցին դրանց լուծման ուղիները։
Ներկաները նաև իրենց հետաքրքրող հարցերը հղեցին, որոնց ի պատասխան փոխնախարարը պարզաբանումներ տվեց։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետը տեղի երթուղիները սպասարկող ընկերություններին հորդորեց ակտիվություն ցուցաբերել միասնական ցանցի ներդրման համար իրականացվող մրցույթում։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07