Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իրազեկող հանդիպում՝ Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության վերաբերյալ

31.08.2024

 Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Չախմախչյանը օգոստոսի 30-ին Արագածոտնի մարզի բուժհաստատությունների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների ներկայացուցիչների համար բանախոսեց Արևմտյան Նեղոսի տենդ վիրուսային հիվանդության մասին։

Սեմինարի ներկաներին ողջունեց և թեմայի ակտուալությունն ընդգծեց Արագածոտնի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը։
Սերգեյ Չախմախչյանը լսարանին տեղեկատվություն հաղորդեց մոծակների միջոցով փոխանցվող ինֆեկցիոն վիրուսային հիվանդության ախտանիշների, տարածման, ռիսկերի ու կանխարգելման վերաբերյալ, պատասխանեց ներկաների հարցերին։
Ըստ բանախոսի՝ զգոնություն դրսևորել պետք է, սակայն խուճապի մատնվելու կարիք չկա։ Այս վիրուսը մարդուն է փոխանցվում մոծակի խայթոցից, մարդը մարդուն չի վարակում: Ըստ էության, պետք է պայքարել մոծակների դեմ։
Ռիսկային խմբում են տարեցները, քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցողները:
Հիվանդության ախտանշաններն են թեթև դեպքում՝ ջերմություն, գլխացավ, մկանացավ, հոգնածություն, մաշկի ցան, աչքերի ցավ կամ անհանգստություն, ծանր դեպքում՝ ուժեղ գլխացավ, բարձր ջերմություն, գիտակցության կորուստ, ցնցումներ, մկանների ցավ ու թուլություն:
Բուժաշխատողների խոսքով՝ լավ իրազեկվածությունը կօգնի առավել արդյունավետ պայքարել վիրուսի դեմ, կրճատել հիվանդության տարածման ծավալներն ու անդառնալի հետևանքները։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26