Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առավել պատրաստված ու իրազեկ՝ դեպի նոր ուսումնական տարի․ ԿԳՄՍ փոխնախարարի մասնակցությամբ տեղի ունեցավ օգոստոսյան հերթական խորհրդակցությունը

23.08.2024

 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ուսումնակազմակերպական հարցերի քննարկման նպատակով, Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ու արտադպրոցական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը օգոստոսի 23-ին անցկացրեց ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը։

Այցի շրջանակում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ՝ կրթական ցուցահանդես, լավագույնը ճանաչված տնօրենների և ուսուցիչների պարգևատրման արարողություն, դասագրքերի բաշխման գործընթացի դիտարկում, քննարկումներ և այլն։
Հանդիպմանը ներկա էին Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ, ֆինանսական, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունների ղեկավարները, ԿԶՆԱԿ-ի,ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, ՀՄԿ-ի ներկայացուցիչներ։
Խորհրդակցությունից առաջ Արաքսիա Սվաջյանը շրջեց Աշտարակում կազմակերպված և առաջին անգամ տեղի ունեցած կրթական էքսպոյում, որին մասնակցում էին Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենները, նրանց տեղակալները, ուսուցիչները և խմբավարները։
Նախարարի տեղակալը ծանոթացավ կրթօջախների կողմից ներկայացված նախագծային աշխատանքներին, զրուցեց ուսուցիչների հետ։
Արաքսիա Սվաջյանը հաջորդիվ շնորհակալագրեր հանձնեց չափորոշչի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում լավագույնը ճանաչված տնօրեններին և ուսուցիչներին։
Խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալը կանգ առավ նախորդ ուսումնական տարում Արագածոտնի մարզի արդյունքների վրա՝ դիտարկելով ուսուցիչների արձանագրած հաջողությունները, կամավոր ատեստավորման գործընթացը, նոր չափորոշիչով աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը։
Հանդիպումն ամփոփվեց հարցուպատասխանով, կրթության ոլորտի պատասխանատուների կողմից վերհանվեցին և արձանագրվեցին առկա խնդիրները, պարզաբանումներ տրվեցին մի շարք հարցերի։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-30 18:22:19