Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները Աշտարակում խորհրդակցություն անցկացրին մարզի բուժհաստատությունների ղեկավարների հետ

02.08.2024

 Քննարկման առանցքում գործատու-աշխատող փոխհարաբերություններն էին, տեսչական մարմնի ներկայացուցիչները պարզաբանեցին վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում հաճախ արձանագրվող խնդիրները, որոնց գործատուն կամ աշխատողը բախվում են օրենքի բավարար չիմացության հետևանքով։

Արագածոտնի մարզպետի աշխատակազմի առողջապահական և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Կարեն Թաթուլյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և խոսքը տրամադրեց հյուրերին։
Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը և աշխատակիցները խոսեցին աշխատանքային փոխհարաբերություններում կոնկրետ դեպքերի հետ կապված իրավական կարգավորումների, ինչպես նաև անհատական լիցենզավորման գործընթացի մեկնարկին ընդառաջ՝ դրա էության, շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերի կարևորության և ակտուալ մի շարք այլ հարցերի շուրջ։
Քննարկումն ուղեկցվեց ակտիվ հարցուպատասխանով։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07