Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շուտով կավարտվի Տ-1-68, Ներքին Բազմաբերդ (Տ-1-65)-Կաքավաձոր (Տ-1-60) ավտոճանապարհի կմ0+000-կմ4+100 հատվածի հիմնանորոգում

26.07.2024

 Հիմնանորոգվող 4.1կմ երկարությամբ ճանապարհահատվածն Արագածոտնի մարզում է և միմյանց է կապում Ներքին Բազմաբերդ ու Կաքավաձոր գյուղերը։

«ԷՆ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից հիմնանորոգումը մեկնարկել է նախորդ տարի։
1 կմ հատվածն ասֆալտապատվել է դեռևս 2023 թվականին‚ մյուս աշխատանքները շարունակվել են ընթացիկ տարում։ Ամբողջությամբ ավարտված են ասֆալտբետոնե ներքին շերտի տեղադրման աշխատանքները‚ 2.5կմ տեղամասում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։ Առաջիկայում կտեղադրվի նաև մոտ 1.5 կմ երկարությամբ հատվածի վերին շերտը‚ որից հետո ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։
Հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07