Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային 2-րդ եռամսյակի արդյունքների ամփոփումը՝ մարզխորհրդի նիստում

25.07.2024

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ եռամսյակային աշխատանքներն ամփոփող մարզխորհրդի հերթական նիստը։ Ներկա էին մարզպետի աշխատակազմի ղեկավարության անդամներ, համայնքի ղեկավարներ ու տեղակալներ, մարզային ուժային կառույցների ղեկավարներ։

Նիստի բացումն ազդարարեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և ներկայացրեց օրակարգային 9 հիմնական հարցերը՝ խոսքը տրամադրելով զեկուցողներին։
Ֆինանսական վարչության պետ Նորայր Գալստյանը զեկուցեց մարզի համայնքների 2024թ. 1-ին կիսամյակի սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքների արդյունքը, ապա՝ 2025-2027 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման, հաստատման գործընթացների վերաբերյալ։
Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մարզում կատարված աշխատանքների մասին զեկուցմամբ հանդես եկավ քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հակոբ Ստեփանյանը։ Նա անդրադարձավ ինչպես 2023 թ․, այնպես էլ 2024 թ․ կատարվելիք ծրագրերին։
Հաջորդիվ Հակոբ Ստեփանյանը ներկայացրեց հաշվետվություն ևս երկու թեմայի շուրջ՝ պետական և այլ կազմակերպությունների միջոցով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի ուսումնասիրությունների և «Հայաստանի Հանրապետության համայնքներին գույք նվիրաբերելու մասին» N 1163-Ա որոշմամբ սահմանված աշխատանքների վերաբերյալ։
ՏԿ և ՏԻՀ վարչության պետ Հովհաննես Ասատրյանը զեկուցեց ՏԻՄ մարմինների և համայնքային ծառայողների 2024թ. վերապատրաստման դասընթացների կազմակերպման աշխատանքների վերաբերյալ։
Զեկուցումները եզրափակվեցին մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանի ելույթով, որը հաշվետվություն էր մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերի մասին։
Նա տեղեկատվություն հաղորդեց մարզում նոր կառուցվող 25 դպրոցների, 67 նոր հիմնվող լաբորատորիաների և շուրջ 40 դպրոցներում իրականացվելիք աշխատանքների ընթացքի մասին։
Ամփոփելով բոլոր ելույթները՝ առաջ քաշված հարցերի վերաբերյալ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հանձնարարականներ ներկայացրեց և ընդգծեց, որ շինարարությունների և այլ բնույթի աշխատանքների մասով սահմանված ժամկետից անհիմն ուշացումներն անթույլատրելի են, պետք է այս ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկվեն։
Եզրափակելով նիստը՝ մարզպետը բոլորին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և մաղթեց արդյունավետ աշխատանքային շրջան։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07