Տպել
Նորություններ
Ճամբար է մեկնել 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաների 2-րդ խումբը
23.07.2024
Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 20-ին Ծաղկաձորի «Լավա-Աղբյուր» ամառային ճամբար են ճանապարհել Աշտարակ, Թալին, Ապարան, Ծաղկահովիտ համայնքների դպրոցահասակ ևս 136 երեխաների։
Նրանք հանգստի են մեկնել ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրի շրջանակում։ Ծրագրի շահառու են զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների զավակները։
Նշված ծրագրով դպրոցականների 2-րդ խումբը կհանգստանա
հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը։
Արդյունքում, ծրագրից այս ամառ օգտվեց Արագածոտնի մարզի
272 երեխա։