Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի թիմերը «Առողջ ապրելակերպի դեսպան-2024» մրցույթում զբաղեցրել են 1-ին և 2-րդ հորիզոնականները

22.07.2024

 Օրերս կայացել է «Առողջ ապրելակերպի դեսպան-2024» մրցույթի մրցանակաբաշխությունը։

ՀՀ բոլոր մարզերի և Երևանի 5-8-րդ դասարանների աշակերտները, որոնք ամբողջ տարին մասնակցել էին առողջապահության նախարարության «Առողջ ապրելակերպի դեսպան» հանրային արշավին, ամփոփիչ մրցույթին ներկայացրել են իրենց ստեղծարար նախագծերը:
Մրցույթում Արագածոտնի մարզը ներկայացնող Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցը հանդես է եկել 2 թիմով և համապատասխան նախագծերով։
31 թիմերի շարքում Արագածոտնի մարզի 1-ին թիմը ներկայացել է «Բացահայտելով առողջ ապրելակերպի աշխարհը․ մեր հետազորությունը» անվանակարգում (նախագծի ղեկավար՝ Տ․ Սարգսյան, մասնակիցներ՝ Միլենա Ավետիսյան, Մհեր Հայրապետյան, Հռիփսիմե Ղազարյան, Հրաչյա Գրիգորյան) և զբաղեցրել 1-ին պատվավոր հորիզոնականը։
2-րդ թիմը հանդես է եկել «Առողջ ապրելակերպը՝ խաղի ձևով» անվանակարգում (նախագծի ղեկավար՝ Վ․ Սարգսյան, մասնակիցներ՝ Մանուկ Գևորգյան, Արեն Գալստյան, Մարիա Եղիազարյան, Վաչե Միրզախանյան) և զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը։
Մրցութային հանձնաժողովը մրցույթի չորս անվանակարգերից յուրաքանչյուրում ընտրել է հնգական լավագույն թիմերին: Բոլորին տրվել են առողջ ապրելակերպի ամառային ճամբարի ուղեգրեր:
Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մաղթում նոր հաջողություններ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26