Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընդունելության օրվա շրջանակում մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ընդունեց 28 քաղաքացու

19.07.2024

 Քաղաքացիների զգալի մասը մարզպետին դիմեց աշխատանքային, սոցիալական, առողջապահական հարցերով։ Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը պարզաբանումներ ներկայացրեց բարձրաձայնված խնդիրների շուրջ, ինչպես նաև տեղում հանձնարարականներ տվեց՝ քաղաքացիների խնդիրներն անմիջապես լուծելու ուղղությամբ։

Մարզպետին դիմած քաղաքացիների թվում նաև ԼՂ-ից բռնի տեղահանված և Արագածոտնի մարզում հաստատված մեր հայրենակիցներն էին։
Հարգելի՛ քաղաքացիներ, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ ուրբաթ օրերին տեղի ունեցող ընդունելությանը կարող եք մասնակցել՝ նախապես գրանցվելով,
հեռ․՝ (0232) 3 24 64։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26