Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանձնաժողովի նիստում քննարկվեցին գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքները

17.07.2024

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի գլխավորությամբ այսօր մարզպետարանում տեղի ունեցավ գյուղատնտեսական համատարած հաշվառման գործընթացի իրականացման նպատակով ստեղծված Արագածոտնի մարզային հանձնաժողովի առաջին նիստը։

Քննարկվեցին հոկտեմբերին կայանալիք հաշվառման գործընթացի աշխատանքները պատշաճ կազմակերպելուն վերաբերող հարցեր։
Նիստին ներկա էին հանձնաժողովի անդամները՝ Վիճակագրական կոմիտեի Արագածոտնի մարզային վարչության պետ Գոռ Եգորյանը, Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանը, Արագածոտնի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ղեկավարության ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։
Նշված հանձնաժողովի նախագահ, մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց քննարկվող թեմայի կարևորությունը և վստահություն հայտնեց, որ Արագածոտնի մարզի բոլոր համայնքների կողմից հաշվառման գործընթացում ցուցաբերվելու է լավագույն աջակցությունը։
Ստեփան Մնացականյանը պարզաբանեց հաշվառման աշխատանքներում մարզի և նրա համայնքների կողմից ակնկալվող մասնակցությանը վերաբերող հարցերը, ներկայացրեց հաշվառման գործընթացի նախապատրաստման և անցկացման աշխատանքներն ըստ փուլերի, ակնկալվող վերջնարդյունքը։
Ամփոփելով նիստի արդյունքները՝ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը աշխատանքների կազմակերպման ուղղությամբ հանձնարարականներ տվեց և պատրաստակամություն հայտնեց արդյունավետ համագործակցության։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26