Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

05.07.2024

 Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ,

այսօր տոնում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը՝ միասնաբար ևս մեկ անգամ արտահայտելով պետականության ամրապնդման, քաղաքակիրթ ու ժողովրդավար երկրների կողքին հաստատուն տեղ ունենալու մեր ամուր կամքը։

Եվ հպարտորեն եմ արձանագրում, որ վերջին տարիներին մեր պետությունը միջազգայնորեն ճանաչվել և ամրացրել է իր արմատը որպես ժողովրդավար երկիր։ Ժողովրդավարությունը մեր երկրում այլընտրանք չունի․ հաստատապես, իշխանությունը պատկանո՛ւմ է ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Ես վստահ եմ, որ իրավունքի ու օրենքի գերակայող ուժն է մեր պետության քաղաքացուն դարձնելու պաշտպանված, երկիրը՝ անվտանգ, քաղաքակիրթ ու կայացած։ Եվ ուրեմն, բոլորս մեր հերթին պետք է աջակցենք պետությանը այդ գերակայությունը պահպանելու գործում։

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով ու մեր երկրին իր կայացման ճախրանքում մաղթում բարձր թռիչքներ։

 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07