Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պետբյուջեի միջոցներով այս ամառ Արագածոտնի մարզից 270 դպրոցահասակ երեխաներ ամառը կվայելեն ծաղկաձորյան ճամբարում

01.07.2024

 Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր առավոտյան Ծաղկաձորի «Լավա-Աղբյուր» ամառային ճամբար ճանապարհեցին Աշտարակ, Թալին, Ապարան, Ծաղկահովիտ համայնքների 7-13 տարեկան դպրոցահասակ 136 երեխաների։

Նրանք հանգստի մեկնեցին ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրի շրջանակում։ Ծրագրի շահառու են զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների զավակները։
Երեխաների ապահով և անվտանգ տեղափոխությունն իրականացվեց մարզպետի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչների, պարեկային ծառայության և բուժաշխատողների ուղեկցությամբ։
Ճամբարն ունի և՛ ուսումնական, և՛ ժամանցային բաղադրիչներ ու դպրոցականներին խոստանում է հիշարժան ու արդյունավետ հանգստյան օրեր։
Նշված ծրագրով դպրոցականների հանգիստը կազմակերպվում է 2 հերթափոխով՝ հուլիսի 1-20 և հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը։Մեր երեխաներին մաղթում ենք բարի հանգիստ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26