Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մասնակցել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի համատեղ անցկացրած՝ մարզպետների հետ խորհրդակցությանը

28.06.2024

 Հանդիպման օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր։

Նախ քննարկվել են հանրակրթական դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցերը, մասնավորապես՝ տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթների տարանջատման ու արդյունավետ իրագործման վերաբերյալ:
Այնուհետև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խոսել է հունիսի 27-ի կառավարության նիստում ընդունված որոշման՝ կառուցված և կառուցվող 93 մանկապարտեզների գույքով ապահովման գործընթացին հավուր պատշաճի հետևելու կարևորության մասին։
Գնել Սանոսյանը հանձնարարել է գնվող գույքի նմուշների նախնական ուսումնասիրություն կատարել, որպեսզի որակական խնդիրներ չլինեն։
Քննարկվել են ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընթացքն ու առկա խնդիրները։
Զեկուցվել է 2024 թ․ համայնքներից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։ Ընդգծվել է սուբվենցիոն փաթեթների ամբողջական ու անթերի լինելու անհրաժեշտությունը, տրվել են հանձնարարականներ։
Քննարկվել են նաև 7-13 տարեկան երեխաների 2024թ․ ամառային հանգստի կազմակերպման հետ կապված հարցեր։
Զեկուցվել են ճամբարի հերթափոխերի, երեխաների անվտանգ տեղափոխման ու նրանց ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ հարցեր։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07