Տպել
Նորություններ
Մարզպետի անունից շնորհակալագրեր հանձնվեցին 30 բուժաշխատողների
26.06.2024
2024 թ․ հունվարից մայիս ժամանակահատվածում պլանային պատվաստումների իրականացման ցուցանիշները վերլուծելու նպատակով Արագածոտնի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի բժշկական հաստատությունների տնօրենների հետ։
Գլխավոր քարտուղարը ողջույնի խոսքում շնորհավորեց հունիսի 21-ի՝ Բուժաշխատողների մասնագիտական տոնի առիթով և կարևորեց ու գնահատեց մարզպետի աշխատակազմ-բուժհաստատություններ փոխգործակցությունը։
Ըստ մարզի համայնքների, գլխավոր քարտուղարին ներկայացվեցին պատվաստումների ցուցանիշները, կատարվեց համեմատական վերլուծություն, վերհանվեցին խնդիրներն ու տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
Խորհրդակցության ավարտին Հրաչյա Գևորգյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Կարեն Թաթուլյանը մարզպետ Սերգեյ Մովսիսյանի անունից Բուժաշխատողի օրվա առիթով շնորհակալագրեր հանձնեցին առողջապահության ոլորտի 30 աշխատակիցների, այդ թվում՝ մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ Մերի Շահազիզյանին, Սուսաննա Սարգսյանին և Տաթևիկ Գրիգորյանին։