Տպել
Նորություններ
Մարզպետի մոտ աշխատանքային խորհրդակցություն էր
25.06.2024
Արագածոտնի մարզպետի աշխատակազմի գործունեության բոլոր ուղղություններով աշխատանքների ընթացքը քննարկելու և նոր հանձնարարականներ տալու նպատակով այսօր մարզպետ Սերգեյ Մովսիսյանը աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց։
Մարզպետը կարևորեց ջանքերի մեկտեղմամբ առավել բարձր արդյունքներ արձանագրելու անհրաժեշտությունը և ոլորտ առ ոլորտ ծանոթացավ աշխատանքների ընթացիկ արդյունքին։
Նկատի առնելով, որ ավարտին է մոտենում 2024 թ․ աշխատանքային տարվա առաջին կիսամյակը՝ Սերգեյ Մովսիսյանը հանձնարարեց առաջիկայում ամփոփել երկրորդ եռամսյակի արդյունքային ցուցանիշները և համապարփակ ներկայացնել հաշվետու ժամանակահատվածում իրականացված ծրագրերը։
Խորհրդակցության ավարտին մարզպետը ոլորտային պատասխանատուներին հանձնարարականներ տվեց և բոլորին արդյունավետ աշխատանքային շաբաթ մաղթեց։