Տպել
Նորություններ
Թալինի ավագ դպրոցը հիմնովին նոր մարզադահլիճ ունի, որի կառուցման համար պետբյուջեից հատկացվել է 189 մլն դրամ․ կատարված աշխատանքներին ծանոթացավ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը
21.06.2024
Թալինի ավագ դպրոցի ընդարձակ ու լուսավոր նոր մարզադահլիճում գալիք ուսումնական տարվանից աշակերտները կկարողանան առավել արդյունավետ ու մոտիվացված անցկացնել իրենց ֆիզկուլտուրայի դասաժամերը։
ՀՀ Կառավարության 189 մլն 204 հազ դրամ դրամ հատկացման շնորհիվ դպրոցի համար ժամանակակից ստանդարտներին համապատասխան հիմնովին նոր մարզադահլիճ է կառուցվել ու կահավորվել նոր գույքով։
Կատարված աշխատանքների որակին այսօր մեկ անգամ ևս ծանոթացավ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Այցին միացավ նաև Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը։
Շինարարի հետ զրույցում մարզպետը հետաքրքրվեց իր նախորդ այցի ժամանակ արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքներից և տվեց նոր հանձնարարականներ։