Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողների օրվա առթիվ 21.06.2024

21.06.2024

 Առողջապահության ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի առիթով և ուզում եմ վերստին իմ խորին ակնածանքը հայտնել ձեր աշխատանքի ու մասնագիտության նկատմամբ։

Միշտ տեսանելի ու գնահատելի են մեր քաղաքացիների առողջության պահպանման ու վերականգնման գործում ձեր գործադրած ջանքերը։
Որպես մարզի ղեկավար՝ հավաստիացնում եմ, որ Կառավարության հսկայական աջակցությամբ շուտով մարզում ունենալու ենք նոր ու բարձր որակի առողջապահական ծառայություններ։ Պետական միջոցներով մարզի խոշոր բժշկական կենտրոնների վերակառուցումն արդեն մոտենում է սպասված ավարտին և վստահաբար, առողջապահական ոլորտի մեկնարկած բարեփոխումները բերելու են բոլորիս համար ցանկալի արդյունքները։
Սիրելի՛ բուժաշխատողներ, կրկին շնորհավորում եմ և շնորհակալ եմ ձեր ամենօրյա անդուլ աշխատանքի համար։ Շարունակեք այն նոր եռանդով ու ոգով՝ ի շահ և ի բարօրություն մեր պետության և ժողովրդի։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06