Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր Էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը

19.06.2024

 Գյուղատնտնտեսական ակտիվ սեզոնի ընթացքում ֆերմերների հետ գյուղատնտեսական հարցերի քննարկման և մանր եղջերավոր կենդանիների (ՄԵԿ) համարակալման և հաշվառման ծրագիրը և ծրագրի միջոցառումների կատարման ժամանակացույցը ներկայացնելու նպատակով այսօր Արագածոտնի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանդիպում՝ Էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանի, նախարարության ներկայացուցիչների և մարզի ֆերմերների, անասնաբույժների հետ։

Հանդիպմանը ներկա էին Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես եկավ Միլադա Հովհաննիսյանը՝ կարևորելով քննարկման թեման և խոսքը փոխանցեց նախարարի տեղակալին։
Ներկայացնելով կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացի մանրամասները՝ Տաթևիկ Սարգսյանը նշեց, որ ծրագիրը ֆինանսական բեռ չի ավելացնելու գյուղացու կամ ֆերմերի համար։ Նա հորդորեց գյուղատնտեսական կենդանիների հաշվառման գործընթացին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ ու աջակցել հաշվառման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։
Ներկայացվեցին նաև անասնաբուծության ոլորտում գործող և նախատեսվող պետական օժանդակության այլ ծրագրեր՝ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետությունում 2024-2028 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանն աջակցության» ծրագրերը։
Հանդիպումն ամփոփվել է հարցուպատասխանով։
Հավելենք, որ «Կենդանիների հաշվառման և համարակալման ծրագիրն» իրականացվելու է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Ծրագրին աջակցություն է տրամադրելու Ավստրիական զարգացման գործակալությունը՝ CARD հիմնադրամի միջոցով:
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07