Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն Օրգովում դիտարկեց սուբվենցիոն ծրագրի արդյունքները և հանդիպեց Օրգովում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ

17.06.2024

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ այսօր աշխատանքային այցով եղավ Օրգովում, որտեղ դիտարկեց 2023 թ․ սուբվենցիոն ծրագրով իրականացված գազաֆիկացման աշխատանքերը։

Նույն ծրագրի շրջանակում կապույտ վառելիքը հասել է ոչ միայն Օրգով, այլև Արագածոտն (շուրջ 11 կմ), Աղձք (150 գծամետր) Բյուրական (418 գծամետր) գյուղեր և Աշտարակ քաղաքի՝ չգազաֆիկացված որոշ հատվածներ (Նարեկացի թաղամաս, Խորենացի փողոց և Մուղնի թաղամաս, ընդհանուր՝ 742 գծամետր)։
Ծրագրի ընդհանուր արժեքը 234 մլն 295 հազ 978 դրամ է, 45 %-ը ֆինանսավորել է ՀՀ Կառավարությունը, 55 %-ը՝ Աշտարակ համայնքը։
Օրգովում շրջայցի ընթացքում մարզպետը զրուցեց քաղաքացիների հետ, հետաքրքրվեց նրանց առօրյայով ու զբաղվածությամբ, արձանագրեց գյուղատնտեսական խնդիրները։
Ընդհանուր առմամբ, օրգովցիները գոհունակություն հայտնեցին Կառավարության և համայնքի աշխատանքից, մասնավորապես, գյուղի գազաֆիկացման աշխատանքների հետ կապված նշեցին, որ այն էականորեն կրճատել է իրենց առօրյա հոգսը։ Մարզպետն իր հերթին նշեց, որ պետական ֆինանսավորմամբ տարեցտարի բարելավվելու են համայնքների կենսապայմանները և լուծվելու են բոլոր մեծ խնդիրները։
Սերգեյ Մովսիսյանը մի քանի տներ այցի ընթացքում անձամբ հավաստիացավ, որ կապույտ վառելիքի խողովակաշարն արդեն հասնում է քաղաքացիների անհատական բնակելի տներ։
Աշխատանքային այցի երկրորդ հատվածում մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այցելեց Օրգովում բնակություն հաստատած, ԼՂ-ից 2023 թ․ բռնի տեղահանված մեր հայրենակիցների տները։ Մարզպետն ուրախությամբ արձանագրեց, որ նրանց համար Արագածոտնի մարզը նախընտրելի բնակավայր է և արդեն հիմնական աշխատանք ու զբաղվածություն ունեն՝ մշակում են սեփական տան այգիները, հիմնել են փոքրիկ տնտեսություններ, ինչի շնորհիվ կարողանում են բարձրացնել իրենց նյութական բարեկեցությունն ու ապահովել կայուն եկամուտ։
Մեր հայրենակիցների հետ զրույցի ընթացքում մարզպետը խոսեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական ծրագրի մասին, ներկայացրեց մանրամասները և հորդորեց ակտիվորեն օգտվել ծրագրից։ Շատերը նշեցին, որ այս ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկում են և պատրաստվում են իրենց սեփական տունն ունենալ հենց Օրգովում։
Դեպի համայնքներ այցերը շարունակական են:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07