Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շուրջ 2 մլրդ դրամի ներդրմամբ Կառավարությունը Ապարանի թիվ 1 հիմնական դպրոցի համար ժամանակակից ստանդարտներին համապատասխան նոր դպրոց է կառուցվում

14.06.2024

 Այդ թվում՝ Ապարանի Վ․ Եղիազարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի համար ժամանակակից ստանդարտներին համապատասխան նոր դպրոց է կառուցվում, որն ունենալու է 432 տեղ հզորության։

Դպրոցի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 958 մլն 262 հազ 737 դրամ։
Նոր դպրոցը կառուցվելու է այժմյան դպրոցի տարածքում։ Նշենք, որ այժմյան դպրոցը չի քանդվի, ուսումնական պրոցեսը դպրոցում կշարունակվի մինչև նոր դպրոցի շահագործումը։
Կառուցման մրցույթը կայացել է, կա հաղթող կազմակերպություն, որը շուտով սկսելու է շինարարությունը։
Աշխատանքների սկիզբը՝ 2024թ․ ,ավարտը՝ 2026 թ․։
Դպրոցը ունենալու է ժամանակակից ենթակառուցվածքներ, ամֆիթատրոն, մարզադահլիճ, կանաչապատ բակ, շենքային պայմանները հարմարեցված են լինելու լինելու հենաշարժողական խնդիրներ ունեցող աշակերտների կարիքներին։
Նոր դպրոցի տեսքը՝ լուսանկարներում։
Շարքը՝ շարունակելի․․․
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07