Տպել
Նորություններ
Տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ
11.06.2024
Արագածոտնի մարզպետ, Արագածոտնի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մովսիսյանի և հանձնաժողովի անդամների մասնակցությամբ այսօր կայացավ հանձնաժողովի նիստ։
Քննարկման առանցքում էին ամառային զորակոչի ընթացիկ աշխատանքները, 25-օրյա զորավարժանքների կազմակերպման գործընթացը, որոնց վերաբերյալ զեկուցեց
Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սուրեն Մեջլումյանը։
Արձանագրելով ու քննարկելով վերհանված խնդիրները՝ մարզպետը հանձնարարականներ տվեց։