Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետի աշխատակազմին է հատկացվել 219 մլն դրամ՝ սուբվենցիոն 2 ծրագրի համար Կառավարության մասնաբաժինը վճարելու նպատակով

07.06.2024

 ՀՀ Կառավարության հունիսի 6-ի նիստում որոշում է ընդունվել, համաձայն որի մարզպետների աշխատակազմերին է փոխանցվել ընդհանուր 2 մլրդ 426 մլն դրամ՝ 19 համայնքների 22 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար։

Արագածոտնի մարզի 2023 թվականի 2 ծրագրի համար հատկացումը 219 մլն դրամ է։
Այդ ծրագրերն են
Աշտարակ համայնքի Նոր Ամանոս և Ուջան բնակավայրերի ոռոգման ներտնտեսային ցանցի հիմնանորոգման աշխատանքներ-ծրագրի ընդհանուր արժեքն է 347 մլն 44 հազ 669 դրամ, որի
60 %-ը կամ 208 մլն 226 հազ 800 դրամը Կառավարության մասնաբաժինն է, մյուս 40 %-ը կամ 138 մլն 817 հազ 869 դրամը՝ համայնքինը։
Ապարան համայնքի Ապարան, Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Ծաղկաշեն, Լուսագյուղ, Կայք, Չքնաղ, Թթուջուր, Ձորագլուխ, Վարդենիս, Վարդենուտ, Մելիքգյուղ, Քուչակ, Հարթավան, Շենավան, Սարալանջ և Նիգավան բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում-ծրագրի ընդհանուր արժեքը 772 մլն 143 հազ դրամ է, որի
50 %-ը կամ 386 մլն 71 հազ 500 դրամը վճարում է պետությունը, ընդ որում, վճարումն իրականացվել է 3 փուլով։
Ծրագրի արժեքի մյուս 50 %-ը վճարել է համայնքը։
Մանրամասները տեսանյութում՝
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26