Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«HONEY-MONEY» մեղվաբուծության զարգացման նախագիծը՝ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ մարզում

05.06.2024

 ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «HONEY-MONEY» նախագիծը Արագածոտնի մարզում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղի փախստականների համար, որոնք զբաղվել են մեղվաբուծությամբ, իրականացնում է «Մեղվաբույծների մասնագիտական զարգացում» վերապատրաստման երկօրյա դասընթաց։

Դասընթացի ավարտից հետո բոլոր մասնակիցները ստանալու են հավաստագրեր և հանձնելու են քննություն, որի արդյունքների հիման վրա ՄԱԶԾ-ի կողմից տրամադրվելու են ППУ նյութից պատրաստված երկուական փեթակ։
Նախագծին կարող են դիմել․
18-65 (յուրաքանչյուր ընտանիքից միայն մեկ անձ) տարեկան այն անձինք, ովքեր հանդիսանում են 2020թ․ և 2023թ․ Լեռնային Ղարաբաղի փախստականն և բնակվում են Արագածոտնի մարզում,
նախկինում կամ ներկայումս զբաղվել/զբաղվում են մեղվաբուծությամբ,
ունեն համապատախան տարածք՝ մեղվաբուծական տնտեսություն վարելու համար,
պարտավորվում են փեթակների տրամադրման պահից պայմանագրով սահմանված ժամկետում տեղադրել մեղվաընտանիք՝ յուրաքանչյուր փեթակում 5 շրջանակ մեղվով պատված վիճակում,
պատրաստակամ են իրականացնել ՄԱԶԾ կողմից ներկայացված պարտադիր պայմանները՝ մեղվանոցային տնտեսությունը վարելու համար։
Նախագծին չեն կարող դիմել այն անձինք, ովքեր
չեն հանդիսանում Լեռնային Ղարաբաղի փախստական,
ինչպես նաև այն փախստականները, որոնք նախորդ փուլով մասնակցել են «Honey-Money» նախագծին և հանդիսանում են ծրագրի շահառու։
Պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկ⬇️
հայտ, որը կարող եք ներբեռնել առցանց` հետևյալ հղումով՝ https://bit.ly/honey-money-24 ինչպես նաև մոտենալ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ կամ ձեր բնակավայրի վարչական նստավայր և վերցնել տպագրված հայտը,
անձնագրի կամ նույնականացման քարտի անձնագրային և գրանցման տվյալների էջերի պատճեններ։
բնակության վայրը և փախստականի կարգավիճակը հաստատող տեղեկանք։
Տեղեկանքը կարող եք վերցնել Արագածոտն մարզպետի աշխատակազմից կամ ձեր բնակության վայրի վարչական ղեկավարից։
Մասնակցության համար պետք է դիմել մինչև ս․թ․ հունիսի 14-ը ներառյալ,
նախապես գրանցվել Արագածոտնի մարզպետի աշխատակազմում՝ զանգահարելով +374 97 336878 հեռախոսահամարին,
տպել և ձեռագիր լրացնել հայտը, կցելով՝ պարտադիր պահանջվող փաստաթղթերը։
Պահանջվող փաստաթղթերի փաթեթը հարկավոր է դասընթացի առաջին օրը նախապես հանձնել դասընթացավարին։
Ոչ լիարժեք հայտերը չեն դիտարկվելու:
Տեղեկացնենք նաև, որ այն մեղվապահները, որոնք 2 օրվա դասընթացին լիարժեք չեն մասնակցի՝ չեն դիտարկվի ծրագրի կողմից։
Դասընթացի անցկացման վայրը՝
Արագածոտնի մարզպետի աշխատակազմի դահլիճ
(հասցե՝ ՀՀ Արգածոտնի մարզ, ք․ Աշտարակ, Վարդգես Պետրոսյան 4), ս․թ․ հունիսի 17-ին և 18-ին, ժամը 10։00-16։00-ն։
Վերջնաժամկետ՝ հունիսի 14։
Հարցերի դեպքում աշխատանքային օրերին կարող եք զանգահարել (+374) 96 439323 հեռախոսահամարով, ժամը 10։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07