Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2023 թ․ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի բյուջեի կատարողականը կազմել է 99, 1 %

05.06.2024

 ՀՀ Ազգային ժողովում այսօր կայացել է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, տեղի են ունեցել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումներ։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրել է
2023 թ․ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ապարատի պահպանման ծախսերի համար պետական միջոցներից հատկացված բյուջեի կատարողականը։
Մասնավորապես, մարզպետը զեկուցել է, որ ՀՀ պետական բյուջեից 2023 թ․ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ապարատի պահպանման ծախսերի համար հատկացվել է
527 մլն 373 հազ 400 դրամ, որը կատարվել է 99, 1 %-ով, և
0,9 %-ը խնայվել է՝ հիմնականում կոմունալ ծախսերի կրճատման հաշվին։
Զեկուցման ավարտից հետո մարզպետը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են Արագածոտնի մարզի զարգացման ներդրումային ծրագրերի ընթացքին ու առկա խնդիրներին և մարզպետի մոտ տեղի ունեցած քաղաքացիների ընդունելության գործընթացին։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07