Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզը՝ զբոսաշրջիկի ափերում

29.05.2024

 Օրերս մայրաքաղաքում կայացել է «Ճանաչի՛ր Հայաստանը» խորագիրը կրող զբոսաշրջային ցուցահանդեսը, որտեղ Արագածոտնի մարզը ներկայացել է իր տաղավարով՝ այցելուներին պատմելով մարզի զբոսաշրջային գրավչությունների ու ողջ հմայքի մասին։

Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունել ու բացման խոսք է ասել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ով եղել է նաև Արագածոտնի մարզի տաղավարում։
Այցելուներին ներկայացվել են մեր մարզի զբոսաշրջային արդի ուղղությունները՝ արկածային, պատմամշակութային, գինու, ագրո, գաստրո և այլ։ Այս համատեքստում քաղաքացիներին տեղեկատվություն է հաղորդվել մարզի պատմամշակութային կոթողների, ավանդազրույցների, յուրօրինակ ծեսերի, ուտեստների, արտադրողների, ինչպես նաև հյուրանոցների և հյուրատների մասին։
Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները պատասխանել են հարյուրավոր այցելուների հարցերին։
Փառատոնի ամփոփմանը գեղեցիկ կատարումներով ու ազգային ոճով հանդես են եկել Աշտարակի և Թալինի երաժշտական ու պարային համույթները՝ արժանանալով հիացական ծափողջույնների։
Ցուցահանդեսում Արագածոտնի մարզի նկատմամբ առաջացած հետաքրքրությունը խոստումնալից էր, և նախատեսվում է, որ զբոսաշրջային սեզոնի ակտիվացմանը զուգահեռ մարզի այցելուների թվի աճ է արձանագրվելու։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07