Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ ամեն տարի Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը Ապարանում նշանավորվում է շքեղ տոնակատարությամբ

28.05.2024

 Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ ամեն տարի Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը Ապարանում նշանավորվում է շքեղ տոնակատարությամբ։

Այսօր ևս, Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում տարած հաղթանակի ոգով և մեծ շուքով Ապարանը տոնեց Մայիսի 28-ը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման 106-ամյակը։
Տոնակատարությանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը, պաշտոնատար անձինք, զինվորական և հոգևոր այրեր, հյուրեր։
Արագածոտնի և այլ մարզերի համայնքների տաղավարներում ներկայացվում էին հայկական արտադրանք, ձեռքի յուրատեսակ աշխատանքներ ազգային մշակույթն ու ազգային խոհանոցը։
Պաշտոնատար անձինք հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Ապարանի զինվորական պանթեոն և խնկարկեցին հայ-ադրբեջանական պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը։ Այնուհետև քայլեցին դեպի Մեծ եղեռնի զոհերի, Ապարանի հերոսամարտում և Երկրորդ աշխարհամարտում անմահացած հայորդիների հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշահամալիր, որտեղ ծաղիկներ խոնարհեցին և միասնական աղոթք հնչեցրին առ Աստված։
Շնորհավոր Մայիսի 28 և կեցցե Հայաստանի Հարապետությունը։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07