Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի մարզային փուլում հաղթեց Ապարանի թիվ 2 դպրոցի թիմը

27.05.2024

 Աշտարակում այսօր տեղի ունեցավ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցեցին օլիմպիադայի համայնքային փուլի հաղթող թիմերը։

Այս ստուգատեսում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ապարանի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի թիմը, երրորդը՝ Ագարակավանի միջնակարգ դպրոցի հավաքականը։
Հաղթողները և մրցաշարի մասնակիցները ստացան պատվոգրեր ու նվերներ։
Առաջիկայում՝ նոր ուսումնական տարում, տեղի կունենա օլիմպիադայի հանրապետական փուլը, որում Արագածոտնի մարզը կներկայացնի Ապարանի թիվ 2 հիմնական դպրոցը։ Մեր թիմին մաղթում ենք նոր հաղթանակներ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06