Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն

24.05.2024

 Քաղաքացիների ընդունելության օրվա շրջանակում Արագածոտնի մարզի մի խումբ բնակիչներ, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած մեր հայրենակիցներ, այսօր հնարավորություն ունեցան հանդիպելու և իրենց խնդիրները ներկայացնելու մարզպետ Սերգեյ Մովսիսյանին։

Մասնավորապես, հարցերը վերաբերում էին սոցիալական, առողջապահական, աշխատանքային ու կենցաղային ոլորտներին։
Քաղաքացիների հետ զրույցում մարզպետը նշեց, որ մարզպետի աշխատակազմի լիազորությունների շրջանակներում լուծում կտրվի բոլոր խնդիրներին, որոշ հարցերի հետ կապված որոշում ընդունվեց հենց տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերի ուղղությամբ տրվեցին հանձնարարականներ։
Հարգելի՛ քաղաքացիներ, մարզպետի մոտ ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել, կարող եք զանգահարել (0232) 3 24 64:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07