Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոցի թիմը Սպորտլանդիայում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

17.05.2024

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ օրերս անցկացվել է հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլը։

4-6-րդ դասարանների միջև մրցապայքարում Արագածոտնի Մաստարայի միջնակարգ դպրոցի թիմը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։
Ընդհանուր առմամբ՝ հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառմանը մասնակցել են 10 հազար աշակերտներ՝ ՀՀ ավելի քան հազար դպրոցներից:
Միջոցառման մասնակիցները ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել են մարզահագուստով և մարզագույքով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը` նաև գավաթներով ու մեդալներով։
Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մաղթում նոր հաղթանակներ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06