Տպել
Նորություններ
Ընտանիքն է մեր կրթության, դաստիարակության, հայրենասիրության ու իմաստության զուլալ ակունքը
15.05.2024
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առիթով։
Ընտանիքը ոչ միայն ամուր պետության ու հասարակության հիմքն է, այլև ջերմ ու բարի այն անկյունը, որը միշտ ցանկալի է մեզ համար և որտեղ մենք միշտ սպասված ենք։
Ընտանիքն է մեր կրթության, դաստիարակության, հայրենասիրության ու իմաստության զուլալ ակունքը։
Մաղթում եմ, որ բոլորիդ ընտանիքներում հարատևի սերը, ողջախոհությունը։
Աստված պահապան բոլորիս։