Տպել
Նորություններ
Ընտանիքի միջազգային օրվա առիթով Արագածոտնի մարզի Թալին համայնքում պաշտոնատար անձանց և մի շարք ընտանիքների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ համախմբող ու ինտերակտիվ միջոցառում
15.05.2024
Ընտանիքի միջազգային օրվա առիթով Արագածոտնի մարզի Թալին համայնքում պաշտոնատար անձանց և մի շարք ընտանիքների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ համախմբող ու ինտերակտիվ միջոցառում։
Համակազմակերպիչներն էին Արագածոտնի մարզպետի աշխատակազմը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Թալինի համայնքապետարանը։
Ներկա էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային համագործակցության պատասխանատուն, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի, Թալինի համայնքապետարանի ղեկավար կազմի, ՄՍԾ տարածքային կենտրոնների ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք։
Միջոցառմանն ընդգծվեց կանանց և տղամարդկանց իրավահավասարության հասնելու, ընտանիքում գենդերային կարծրատիպերը կոտրելու և բռնությունը վերացնելու կարևորությունը։
Հագեցած օրակարգի շրջանակում տեղի ունեցան մի շարք փոքրիկ միջոցառումներ․ մասնակից ընտանիքների միջև անցկացվեց Սպորտլանդիա` «Ուրախ գայլուկ» մրցույթը, որի հաղթողները ստացան մրցանակներ։
Հաջորդիվ «Իմ ընտանիքը» ցուցահանդեսի շրջանակում ներկայացվեցին մարզի տաղանդավոր երեխաների ստեղծագործությունները։
Շնորհավորական ուղերձներով և օրվա խորհուրդն ընդգծող խոսքով հանդես եկան պաշտոնատար անձինք։
Նաիրյան վոկալ անսամբլը միջոցառման մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց տղամարդկանց ներգրավման թեմայով «Հետ՝ դեպի առաջ» ներկայացման առաջնախաղը։
Հանդիպումն ամփոփվեց Թալինի մշակույթի տան սաների համերգով։
Մասնակիցների հավաստմամբ՝ միջոցառումը մեկ տանիքի ներքո համախմբեց մարդկանց՝ սփռելով ջերմություն, կարևորելով յուրաքանչյուրի դերը, ձևավորելով դրական ու համագործակցային մթնոլորտ։
Շնորհավոր Ընտանիքի օր։