Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածավանի թիվ 1 դպրոցը՝ հաղթող․ կայացավ «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային փուլը

10.05.2024

 Արագածոտնի մարզի 61 դպրոցական թիմերի մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցական թիմային խճուղավազքի մարզային փուլը։

Թիմերից յուրաքանչյուրը կազմված էր 7 աշակերտից՝ 2 աղջիկ, 5 տղա։
Առաջին տեղը զբաղեցրեց Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը, որը և ձեռք բերեց մրցաշարի հանրապետական փուլին մասնակցության իրավունքը։
2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Նոր Ամանոսի և Դաշտադեմի միջնակարգ դպրոցների թիմերը։
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին ԿԳՄՍՆ կողմից տրված պատվոգրերով։
Տեղեկացնենք, որ մրցաշարի հանրապետական փուլը կայանալու է օրերս՝ մայիսի 17-18-ը, Դիլիջանում։
Նշենք, որ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարն անցկացվում է Հայաստանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով։
Շնորհավորում ենք մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին և Արագածավանի թիվ 1 դպրոցի թիմին առաջիկա ստուգատեսում մաղթում հաջող մրցելույթ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06