Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի տարբեր բնակավայրերում նշվել է Քաղաքացու օրը

29.04.2024

  Ապրիլի 27-ին «Հայրենիքը պետությունն է: Սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ» խորագրի ներքո ՀՀ մարզերում և մայրաքաղաքում տեղի են ունեցել հանրային քննարկում-բանախոսություններ և մշակութային միջոցառումներ, որոնց ընթացքում բանախոսել են հանրությանը հայտնի մարդիկ, ինչպես նաև տարբեր ոլորտների պաշտոնատար անձինք։

Արագածոտնի մարզում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ են կայացել Աշտարակ համայնքում՝ Սասունիկում, Օշականում, ինչպես նաև Ապարան և Թալին համայնքներում։
Միջոցառման կարևոր նպատակներից են եղել երկրի երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների ամրագրումը, անկախություն, ինքնիշխանություն, պետականություն հասկացությունների արժևորումը, պետության նկատմամբ պատասխանատու և հոգատար վարքագծի ձևավորումը։ Քննարկումները
միտված են եղել յուրաքանչյուրի կողմից իր դերի և պատասխանատվության կարևորմանը՝ մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրներից շատերի լուծմանն անմիջական մասնակից դառնալու համար։
Երկխոսություն է ծավալվել տարբեր սերունդների միջև պետության և հանրությանը հուզող հարցերը քննարկելու, քաղաքացիների և պետության անելիքները վերհանելու և կանխորոշելու համար։
Միջոցառման մշակութային մասում երաժշտական կատարումներով ու ձեռքի աշխատանքներով հանդես են եկել մարզի շնորհալի աշակերտները։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07