Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշտարակում ամփոփվել է 5-9-րդ և 10-12-րդ դասարանների միջև անցկացվող «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի 2024 թ․ մրցաշարի մարզային փուլը

22.04.2024

 Միմյանց հետ ուժերն են չափել համայնքային փուլում 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած դպրոցական թիմերը։

Մարզային փուլի արդյունքներով 5-9-րդ դասարանների աշակերտների շրջանում մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ․
1-ին հորիզոնական-Կայքի միջնակարգ դպրոց,
2-րդ հորիզոնական-Ապարանի թիվ 1 հիմնական դպրոց,
3-րդ հորիզոնական-Ծաղկաշենի միջնակարգ դպրոց։
10-12-րդ դասարաններում մրցանակային տեղերը զբաղեցրել են նշված թիմերը․
1 հորիզոնական-Աշտարակի Ն․ Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոց,
2-րդ հորիզոնական-Ծաղկաշենի միջնակարգ դպրոց,
3-րդ հորիզոնական- Շենավանի միջնակարգ դպրոց։
Թիմերը պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության կողմից տրված հավաստագրերով ու գավաթներով։
Առաջին հորիզոնականը զբաղեցրած 2 թիմերը ապրիլի 27-ին կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի 2024 թ․ մրցաշարի հանրապետական փուլին։
Հավելենք, որ մրցաշարի համայնքային փուլի առաջնություններին երկու տարիքային խմբերում մասնակցել են 88 դպրոցի 352 աշակերտներ։
Շնորհավորում ենք հաղթողներին և առաջիկա ստուգատեսում մաղթում հաղթանակ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06