Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետն այսօր ընդունել է 24 քաղաքացու

19.04.2024

 Քաղաքացիների ընդունելության օրվա շրջանակում այսօր մարզպետ Սերգեյ Մովսիսյանին ուղղված հարցերը վերաբերել են սոցիալական, առողջապահական, աշխատանքային, իրավական և այլ ոլորտներին:

Ընդունելությանը մասնակցել են նախապես հերթագրված 24 քաղաքացիներ, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված, Արագածոտնի մարզում բնակություն հաստատած մեր հայրենակիցներ։
Քաղաքացիներից շատերի խնդիրները լուծվել են հենց տեղում՝ մարզպետի հետ հանդիպման ընթացքում։ Հարցերի մի մասի առնչությամբ էլ մարզպետը ընդունելությանը ներկա մասնագիտական ստորաբաժանման ղեկավարներին և ոլորտը համակարգող պաշտոնատար անձանց հանձնարարել է ուսումնասիրել և առաջարկներ ներկայացնել՝ այդպիսով ընթացք տալով խնդիրների լուծմանը։
Առանձնազրույցների ընթացքում քաղաքացիների բոլոր հարցերին տրվել են մանրամասն պարզաբանումներ։
Հիշեցնենք, որ քաղաքացիների ընդունելությունները տեղի են ունենում ուրբաթ օրերին,
գրանցվելու համար կարող եք զանգահարել (0232) 3 24 64 հեռախոսահամարով։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 16:45:07