Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պետական բյուջեի միջոցներով Թալին համայնքի Ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոցի համար հիմնովին նոր ու ժամանակակից դպրոց կկառուցվի

18.04.2024

 ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում, 1 մլրդ 772 մլն դրամի ներդրմամբ՝ Ներքին Սասնաշենի Հենրիկ Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի համար հիմնովին նոր, ժամանակակից դիզայնով դպրոց կկառուցվի։

350 տեղ հզորությամբ նոր դպրոցն ունենալու է մեկ ընդարձակ մարզադահլիճ, մարզական մեծ խաղահրապարակ, շքեղ հանդիսությունների դահլիճ, ճաշարան, կանաչապատ բակ, լաբորատորիաներ, ընդարձակ ու նորագույն տեխնոլոգիաներով կահավորված դասասենյակներ, գրադարան և կրթադաստիարակչական պրոցեսը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ։
Նոր դպրոցը հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող աշակերտների հեշտ տեղաշարժի համար։
Այս պահի դրությամբ կա դպրոցի կառուցման մրցույթը հաղթած կազմակերպություն, որը շուտով կսկսի շինարարությունը։
Նոր շենքի կառուցման սկիզբը՝ 2024 թ․, ավարտը՝ 2026 թ․։
Դպրոցն այժմ ունի 173 աշակերտ, արդիական պայմանների առկայության պարագայում նախատեսվում է աշակերտների թվաքանակի ավելացում:
Նոր դպրոցի շենքը կառուցվում է գործող դպրոցին պատկանող տարածքում, շինարարության ընթացքում աշակերտներին այլ դպրոց տեղափոխելու անհրաժեշտություն չի լինի, մինչև նոր դպրոցի կառուցումը ուսումնական պրոցեսը կշարունակվի բնականոն ընթացքով՝ այժմյան դպրոցի շենքում։
Կառուցվելիք դպրոցի տեսքը՝ լուսանկարներում։
Արագածոտնի մարզում Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցվող 24 դպրոցներից 9-ը Թալինում են։
Կառուցվող դպրոցների մասին հրապարակումների շարքը շարունակելի է:
 
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58