Տպել
Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առիթով
16.04.2024
Հարգելի՛ ոստիկաններ, շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի առիթով։
Կան մասնագիտություններ, որոնց ընտրությունը խոսում է մարդու հայրենասիրության, պետականամետության ու հանրությանն օգտակար լինելու դրվատելի մոտիվացիայի մասին։ Ոստիկանի մասնագիտությունը հենց այդ մասնագիտություններից է, և հենց ոստիկանի աշխատանքի շնորհիվ է, որ բոլոր ժամանակներում ապահովվել է մեր պետության ներքին անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը։
Հարգելի՛ ոստիկաններ, կրկին շնորհավորելով, ուզում եմ, որ մեր քաղաքացիների կողմից ձեր աշխատանքն արժանանա միմիայն հարգանքի և գնահատանքի` նրանց մեջ արմատավորելով օրենքը հարգելու և օրենքին ենթարկվելու ներքին անվիճարկելի մղում։
Շարունակեք աշխատել նվիրումով ու եռանդով։
Ձեզ բարի ծառայություն։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ