Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պետական բյուջեի միջոցներով Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի համար հիմնովին նոր, ճարտարապետական արդիական լուծումներով դպրոց կկառուցվի

12.04.2024

 ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում, 2 մլրդ 964 մլն դրամի ներդրմամբ՝ Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի համար հիմնովին նոր, ժամանակակից դիզայնով դպրոց կկառուցվի։

1000 տեղ հզորությամբ նոր դպրոցն ունենալու է 2 մարզադահլիճ, մարզական մեծ խաղահրապարակ, շքեղ հանդիսությունների դահլիճ, ճաշարան, կանաչապատ բակ, լաբորատորիաներ, ընդարձակ ու նորագույն տեխնոլոգիաներով կահավորված դասասենյակներ, գրադարան և կրթադաստիարակչական պրոցեսը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ։
Նոր դպրոցը հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող աշակերտների հեշտ տեղաշարժի համար։
Սույն թվականի ապրիլի 4-ի դրությամբ, դպրոցի կառուցման մրցույթի հաղթող կազմակերպությունն արդեն հայտնի է, այն շինարարությունը կմեկնարկի շուտով։ Նոր շենքի կառուցման սկիզբը՝ 2024 թ․, ավարտը՝ 2026 թ․։
Դպրոցն այժմ ունի 646 աշակերտ, արդիական պայմանների առկայության պարագայում նախատեսվում է աշակերտների թվաքանակի ավելացում՝ մինչև 1000 աշակերտ։
Նշենք, որ նոր դպրոցի շենքը կառուցվում է գործող դպրոցին պատկանող 4 հա տարածքում, շինարարության ընթացքում աշակերտներին այլ դպրոց տեղափոխելու անհրաժեշտություն չի լինի, մինչև նոր դպրոցի կառուցումը ուսումնական պրոցեսը կշարունակվի բնականոն ընթացքով՝ այժմյան դպրոցի շենքում։
Կառուցվելիք դպրոցի տեսքը՝ լուսանկարներում։
Արագածոտնի մարզում Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցվող դպրոցների մասին հրապարակումների շարքը շարունակելի է։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 12:40:42