Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր շրջել է Աշտարակ և Ապարան համայնքներում ու ծանոթացել պետական ծրագրերի ընթացքին

09.04.2024

 Պետական բյուջեի միջոցներով Արագածոտնի մարզում մեծածավալ վերակառուցման աշխատանքներ են իրականացվում՝ եկեղեցու վերակառուցումից մինչև ճանապարհների հիմնանորոգում։ Այս ծրագրերի ընթացքն ու որակը մշտապես դիտարկվում և վերահսկվում են մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կողմից՝ համայնքային ստուգայցերի շրջանակում։

Այսօր, հերթական այցերի շրջանակում, Սերգեյ Մովսիսյանը եղավ 2 համայնքում։ Այցին մասնակցում են մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Առաջին կանգառը Փարպիի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցին էր, որը վերականգնվում է ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ՝ 301 մլն 889 հազ դրամի ներդրմամբ։ Կիսաքանդ եկեղեցու վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2023 թ․ և կավարտվեն 2025 թ․։ Այժմ աշխատանքներ են իրականացվում եկեղեցու՝ միաժամանակ արտաքին և ներքին հատվածներում։
Կարևորելով Ծիրանավորի վերակառուցման նախաձեռնությունը՝ մարզպետը նշեց, որ այն հայկական ճարտարապետության հնագույն և բացառիկ կոթողներից է, որը հարստացնում է պատմական Փարպիի կոլորիտը։ Նա վստահություն հայտնեց, որ եկեղեցու վերականգնումից հետո է՛լ ավելի կբարձրանա բնակավայրի զբոսաշրջային գրավչությունը։
Դիտարկվող հաջորդ օբյեկտը Ուշիի վերակառուցվող մանկապարտեզն էր։ Շինարարական աշխատանքների ընթացքը դիտարկվեց Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի մասնակցությամբ։
Շինարարների հետ զրույցում մարզի և համայնքի ղեկավարները հետաքրքրվեցին առկա խնդիրներով, հավաստիացան, որ աշխատանքներն իրականացվում են գոհացնող տեմպով։
Մանկապարտեզը 75 տեղ հզորությամբ կլինի, այն վերակառուցելու համար պետական ներդրումը 295 մլն 189 հազ դրամ է, աշխատանքները մեկնարկել են այս տարի, ավարտը նախատեսվում է 2025 թ․։
Շրջայցն ամփոփվեց Ապարան քաղաքում՝ Տ-1-44 /Մ-3/ Ապարան-Լուսագյուղ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների դիտարկմամբ։ Ապարանի համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը զրուցեց շինարարների հետ, հորդորեց խիստ հետևել աշխատանքի որակին ու ժամկետներին։ Համայանքապետարանից ևս հավաստիացրին, որ աշխատանքներն իրականացվում են պատշաճ կերպով։
Նշված 3 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար պետությունը հատկացրել է 892 մլն 513 հազ դրամ։ Աշխատանքները մեկնարկել են 2023 թ․ և կավարտվեն այս տարի։
Համայնքային այցերը շարունակական են։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 12:40:42