Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այցելել է Մ-3 միջպետական ճանապարհի՝ Աշտարակով անցնող հիմնանորոգվող հատված

08.04.2024

 Այցին մասնակից են եղել նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը։

Տեղում նախարարին ներկայացվել են ընթացիկ աշխատանքները։
Այս պահին կատարվում են հողային աշխատանքներ‚ տեղադրվում են ջրթող խողովակները‚ կառուցվում են մայթերը, կատարվում են ճանապարհային պատվածքի աշխատանքներ։
Նորոգվող մոտ 4 կմ ճանապարհահատվածն անցնում է Աշտարակ քաղաքի ամենաբանուկ փողոցով։
Նշված հատվածի հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 12:40:42